«Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին» և մոտեցավ առաջատարներին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Փյունիկը» շարունակում է Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա ընթացիկ առաջնության առաջատարների հետապնդումը:
Այսօր կայացած 27-րդ տուրի խաղում փյունիկցիները սեփական դաշտում ընդունեցին «Ալաշկերտին»: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ ահա երկրորդում աչքի ընկավ տանտերերի կազմում փոխարինման մտած Վիյելան:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 58 միավոր և էլ ավելի ամրապնդվեց 3-րդ տեղում, քանի որ նրան հաջորդող նույն «Ալաշկերտն» արդեն ետ է մնում 13 միավորով: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Ուրարտուն» ու «Արարատ-Արմենիան», որոնք վաստակել են համապատասխանաբար 63 և 62 միավոր:
Նշենք, որ հաջորդ տուրում երկու առաջատարները հանդիպելու են իրար հետ: Այդ խաղը կկայանա ապրիլի 22-ին: «Փյունիկը» խաղալու է «Արարատի» հետ, ապրիլի 21-ին: