Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Իզաբելլա Յայլյանը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր (լուսանկարներ)

 Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր նվաճեց առաջին մեդալը:

Կանանց 55 կգ քաշային կարգում մեր մարզուհի Իզաբելլա Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր: Նա բրոնզե փոքր պարգևներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռումինուհի Անդրեա Կոտրուտը:

Մեր մյուս մասնակիցը, Ալեքսանդրա Գիրգորյանը, չկարողացավ պայքարել մեդալների համար: