A
A
Արթուր Դավթյանը՝ հենացատկի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Անթալիայում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նա հենացատկի եզրափակիչում հավաքեց 15.033 միավոր և ոսկե մեդալ նվաճեց:
Հայաստանի ներկայացուցիչները երեկ ևս երկու մեդալ էին նվաճել: Նույն Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգթափերում, իսկ Վահագն Դավթյանը արծաթ օղակների վրա: Հավելենք, որ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության բազմամարտում գրավել էր 4-րդ պատվավոր տեղը։