A
A
Արթուր Դավթյանը Թուրքիայում 3-րդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանն առաջին մեդալը նվաճեց Թուրիքայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության առաջնությունում:
Նժույգթափերի եզրափակիչ մրցումներում մեր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 14.266 միավորով 3-4-րդ տեղերը բաժանեց նիդեռլանդցի Լորան Դե Մունկի հետ, սակայն վարժության բարդությամբ նա ճանաչվեց բրոնզե մեդալակիր: Այս մրցաձևում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց իռլանդացի Ռիս Մաք-Կլինեգհամը:
Արթուր Դավթյանը վաղը կմասնակցի նաև հենացատկի եզրափակիչ մրցաշարին: