Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կոռուպցիոն ռիսկեր կան. հստակ գերբեռնված մեքենան մոտենում է կշեռքին, և պարզվում է՝ գերբեռնված չի (տեսանյութ)

«Կառավարությունը գրեթե ամեն նիստում հսկայական գումարներ է հատկացնում ՀՀ ճանապարհների բարեկարգմանը, տարեկան հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ են նորոգվում, բայց այդ ճանապարհները կարճ ժամանակամիջոցում սկսում են փչանալ գերբեռնված մեքենաների պատճառով»,- ԱԺ հերթական նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանին: Պատգամավորը հիշեցրեց, որ խնդրի լուծման համար Սիսիանում կշեռք է տեղադրվել, սակայն, նրա խոսքով, այդտեղից ահազանգեր են հնչում կոռուպցիոն ռիսկերի մասին. «Հստակ գերբեռնված մեքենան մոտենում է կշեռքին, և պարզվում է՝ գերբեռնված չի: Կա նաև այդ կշեռքները շրջանցող ճանապարհ: Դժվա՞ր է այդ կշեռքի մոտ կանգնած տեսուչների վրա տեղադրել «բոդի կամերաներ», որ ոչ մի միջամտություն չկարողանան ունենալ»: Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ բենզա և գազալցակայանների թերլցումներին և հարցրեց. «Հունվարից մինչև հիմա քանի՞ բենզա-գազալցակայան է տուգանվել թերլցման համար»: