Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-04-07_22-22-43
A A
Պաշտոնական

Բեռնատարը շրջվել է, երկաթբետոնե սյունն ընկել է մարդատար մեքենայի վրա․ ՆԳՆ

Ապրիլի 7-ին, ժամը 17։17-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Howo» մակնիշի բեռնատարը, «Kia», «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Howo» մակնիշի բեռնատարը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի արդյունքում տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Արգելապատնեշին բախվելու հետևանքով երկաթբետոնե սյունն ընկել է «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: