Բացել լրահոսը Փակել լրահոսը
340211603_1927030657630377_3187145449149540775_n
A A
Մշակույթ

Կոնստանտին Օրբելյանի և Լիպարիտ Ավետիսյանի ստեղծագործական համագործակցությունը շարունակվում է 

Աշխարհահռչակ հայազգի դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը «Delos Music» նշանավոր ընկերության կողմից ձայնագրել է 20-րդ հոբելյանական ալբոմը, որում ներառված են տենորի համար գրված 13 նշանավոր արիաներ հայ տաղանդաշատ  օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ։ Սա Լ. Ավետիսյանի առաջին անհատական ալբոմն է, որի ձայնագրման առաջարկը դեռևս տարիներ առաջ արվել է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի կողմից։

 «Այս ձայնագրության մտահղացումը մաեստրո Օրբելյաննին էր, և մենք պլանավորել էիք դեռ չորս տարի առաջ այն իրագործել, բայց հայտնի պատճառներով՝ պատերազմ, համավարակ, այնուհետև իմ զբաղվածության պատճառով չէր հաջողվում գոնե հինգ օր ազատ ժամանակ ունենալ, որպեսզի հանդիպեինք Կաունասում և իրականացնեինք ձայնագրությունը։ Այս տարի, բարեբախտաբար, հաջողվեց։ Ձայնագրության համար հատկացրել էինք չորս օր, սակայն ավարտեցինք երեք օրում։ Ձայնագրել ենք տենորի համար գրված 13 հայտնի արիաներ, գրեթե բոլոր արիաներն էլ իմ խաղացանկից  են, այսինքն բոլոր այդ դերերով ես ներկայանում եմ աշխարհի տարբեր բեմերում»,-նշեց իր խոսքում Լիպարիտ Ավետիսյանը։

Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ (դիրիժոր Կոնստանտին Օրբելյան) տեղի է ունեցել նաև Լիպարիտ Ավետիսյանի և ամերիկացի օպերային երգչուհի Քրիստին Սամփսոնի համատեղ համերգը։ Համերգային երեկոն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին։