«Վիլյառեալի» ֆուտբոլիստը ոստիկանությունում հաղորդում է տվել «Ռեալի» խաղացողի դեմ
Աջակցիր «Ա1+»-ին«Վիլյառեալի» ֆուտբոլիստ Ալեքս Բաենան ոստիկանությունում հաղորդում է տվել ընդդեմ «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի։ Այդ մասին տեղեկացնում է «Վիլյառեալի» մամուլի ծառայությունը։
Լա Լիգայի 28-րդ տուրում կայացած թիմերի խաղից հետո, որում «Ռեալը» պարտվել է 2:3 հաշվով, Վալվերդեն ավտոկայանատեղիում սպասել է Ալեքս Բաենային, և երբ նա գնալիս է եղել դեպի թիմի ավտոբուսը, մոտեցել է և հարվածել է նրա դեմքին:
Ենթադրվում է, որ Վալվերդեն այդ քայլին դիմել է անձնական վիրավորանքներից ելնելով։ Ըստ որոշ աղբյուրների, հունվարին թիմերի միջև կայացած Իսպանիայի գավաթի խաղում Բաենան իբր մոտեցել է Վալվերդեին և ասել. «Լացի՛ր, որովհետև քո որդին չի ծնվի»:
Բանն այն է, որ ուրուգվայցու կինը քիչ է մնացել կորցնել իր երեխային, քանի որ հղիության ժամանակ բժիշկներն ասել էին, որ երեխան կենսունակ չէ: Սակայն, ի վերջո ամեն ինչ լավ է անցել և տղան ողջ-առողջ ծնվել է։