Նեպոմնյաշչին և Դին Լիժենը ոչ-ոքի խաղացին առաջին պարտիայում` շախմատի թագի համար
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի 2023 թվականի չեմպիոնի կոչման Յան Նեպոմնյաշչի - Դին Լիժեն մրցամարտի առաջին պարտիայում գրանցվեց ոչ-ոքի արդյունք։
Այն այսօր մեկնարկեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Սպիտակներով հանդես եկող Յան Նեպոմնյաշչին միջնամասում մի փոքր առավելություն ուներ, սակայն Լիժենը հաջողությամբ ետ մղեց ռուսաստանցի գրոսմայստերի բոլոր գրոհները։ Մրցակիցները 49-րդ քայլին համաձայնեցին ոչ-ոքիի։ Հաջորդ պարտիան կկայանա վաղը՝ ապրիլի 10-ին։
Կանոնակարգի համաձայն՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար հանդիպումը բաղկացած է 14 պարտիայից: Ոչ-ոքիի դեպքում կանցկացվի չորս պարտիաներից բաղկացած թայ-բրեյք։ Եթե թայ-բրեյքը նույնպես հաղթողին չբացահայտի, ապա շախմատիստները կանցկացնեն կայծակնային խաղ, իսկ հետո այսպես կոչված՝ «մահվան պարտիա»` «Արմագեդոն»:
Մրցախաղի մրցանակային հիմնադրամը 2 մլն դոլար է: