Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+zakaryan
A A
Սպորտ

Արսեն Զախարյանը ընդհատեց գոլային երաշտը

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը 5 ամիս ընդմիջումից հետո վերջապես գոլ է խփել: Ինչպես նշում է ռուսական «Սպորտ24» կայքը, 19-ամյա ֆուտբոլիստն այսօր գրավել է Մոսկվայի «Սպարտակի» դարպասը Ռուսաստանի առաջնության խաղում:

Արսեն Զախարյանը վերջին անգամ աչքի ընկել էր 2022թ հոկտեմբերի 2-ին, «Լոկոմոտիվի» դեմ խաղում: Դրանից հետո նա իր թիմի և Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում չի կարողացել գոլ խփել:

Նշենք, որ Արսեն Զախարյանի ծառայություններով այժմ հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում Լոնդոնի «Չելսին», պորտուգալական «Պորտուն», իսպանական «Մալյորկան», անգամ թուրքական «Գալաթասարայը»: Նրա տեղափոխության համար այդ ակումբները պատրաստ են վճարել 15 մլն եվրո փոխհատուցում: