A
A
Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը 1-ին տեղի համար. Chessable Masters
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարում կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները:
Գլխավոր մրցաշարում Ֆաբիանո Կարուանան «Արմագեդոնով» հաղթեց Վլադիմիր Արտեմևին, իսկ Հիկարու Նակամուրան թայ-բրեյքում պարտության մատնեց Վեսլի Սոյին:
Սփոփիչ մրցաշարում Լևոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով հաղթեց Վլադիմիր Ֆեդոսեևին, իսկ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը միայն «Արամագեդոնում» կարողացավ կոտրել վիետնամցի Լի Լիեմի դիմադրությունը:
Այսօր գլխավոր մրցաշարում պարտված շախմատիստները կհանդիպեն սփոփիչ մրցաշարի հաղթողների հետ: Լևոն Արոնյանի հերթական մրցակիցը Վլադիմիր Արտեմևն է, որը քառորդ եզրափակիչում հաղթել էր Մագնուս Կառլսենին: Աշխարհի չեմպիոնը կխաղա Վեսլի Սոյի հետ: Այս զույգերի հաղթողները կպայքարեն գլխավոր եզրափակիչի ուղեգրի համար: