Հարսանեկան պինգ պոնգ. Պրեմիերան կայացավ
Աջակցիր «Ա1+»-ինԱղմուկ, չափից ավելի աղմուկ, որ թվում է՝ անհնար է լսել ճշմարտության ձայնը: Բայց նույնիսկ աղմուկը, միմյանց լսել չցանկանալը չեն կարող խանգարել, որ բացահայտվի սուտը, ընդ որում՝ ճիշտ ժամանակին, որ չստեղծվի ընտանիք առանց սիրո:
Պարոնյանի անվան թատրոնի բեմում կայացավ Արշո Հարությունյանի «Հարսանեկան Ping Pong» ներկայացման պրեմիերան, թեթեւ արկածային կատակերգության, որը ցույց է տալիս, թե ինչպես է սուտը գլորվում, մեծանում, դառնում մեծ պատմություն, ու եթե ճիշտ ժամանակին չբացահայտվեր, չորս հոգու ճակատագիր կկործաներ:
Դերասանները՝ Գոռ Հակոբյան, Իննա Խոջամիրյան, Լևոն Հախվերդյան, Անի Խաչիկյան, Մանե Մխոյան, կարողացան հանդիսատեսին մոտ երկու ժամ պահել թատրոնում, պարգեւել ծիծաղ:
Լեւոն Հախվերդյանը մարմնավորում էր Գրիգի` փեսացուի կերպարը։ Վերջինս հարսանիքին նախորդող գիշերը հայտնվել էր ամենավատ իրավիճակում,արթնացել այլ կնոջ կողքին։
Ասում է` մինչեւ ներկայացման մեկնարկը բոլորը շատ նյարդային էին,հուզված։ Ավարտին ասես վերածնվել են։ Դահլիճի արձագանքը նրան ուրախացրել է, հատկապես որ ծիծաղ ու ռեակցիաներ լինում էին այնպիսի հատվածներում, որտեղ չէին պատկերացնում։
Ներկայացման վերջում կազմվեց երկու սիրող զույգ, մի հոգի կարողացավ մարել իր վարկը, իսկ հանդիսատեսին բաժին հասան տարոսիկները: