Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1680370500327
A A
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ուրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը, հիմա էլ՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով:

Ծանր ժամանակաշրջանում ստանձնելով և իրականացնելով պետական նախարարի պարտականությունները, իսկ այնուհետև՝ մնալով Արցախում ու շարունակելով իր առաքելությունը հանրային գործունեությամբ՝ Ռուբեն Վարդանյանը ցույց է տալիս իր հատուկ վերաբերմունքը և նվիրումն Արցախին:

Ինչպես քանիցս հրապարակավ անդրադարձել եմ, պարոն Վարդանյանն արդեն գրեթե քսան տարի շարունակ տարաբնույթ ծրագրեր է իրականացնում Արցախում, ներառյալ՝ «Մեծ հարսանիքի» հովանավորությունը, «Ավրորա մարդասիրական նախաձեռնությունների» հետպատերազմյան ծրագրերը և «Մենք ենք մեր սարերը» գործակալության մարդասիրական ու փորձագիտական աշխատանքները հատկապես շրջափակման ժամանակահատվածում:

Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ նաև նրա որդու՝ Դավիթի հանդեպ, ով տարիներ առաջ (նաև 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ) նախընտրել է իր ժամկետային զինծառայությունն անցկացնել Արցախում, իսկ 2020թ. պատերազմի ժամանակ էլ արձագանքել է իմ համահայկական կոչին և եկել Արցախ՝ օգտակար լինելով մեր պայքարին իր հնարավորության սահմաններում: