Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևանում քամին ծառեր է տապալել, վնասել ավտոմեքենաներ

Քամու հետեւանքով այսօր մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Այս մասին հայտնում են «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան 27 հասցեում, թեղին վնասել է քաղաքացու ավտոմեքենան։

Ծառ է տապալվել նաեւ Կենտրոն վարչական շրջանում՝ Արշակունյաց 2/19 հասցեում։ Պատին սերտաճած այլանթ տեսակի ծառը վնասել է ավտոմեքենա։