Եվրադատարանը որոշում է կայացրել ՀՀ-ի դեմ
Աջակցիր «Ա1+»-ինՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 50 հազար եվրո վճարել ծառայության ընթացքում մահացած զինծառայողի հորը` Պերճ Մարգարյանին։
Դատարանը որոշել է, որ Ա. Մարգարյանի մահվան քննությունը եղել է լրջորեն թերի, իսկ Հայաստանի իշխանությունները չեն ներկայացրել նրա մահվան հավաստի բացատրություն։
Զինծառայողը 2014 թվականի դեկտեմբերին հայտնաբերվել էր խրամատում՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով։ Քննչական մարմինները գործը կարճել էին՝ ինքնասպանության վարկածն ընդունելով հիմնականում հետմահու հոգեբուժական փորձաքննության հիման վրա։
Սակայն ՄԻԵԴ-ը նշել է, որ այդ եզրակացությունը հակասել է Ա. Մարգարյանի ծառայության վերաբերյալ առկա տվյալներին, ըստ որոնց նա կայուն էր և հարմարվել էր զինվորական կյանքին։
Դատարանը նաև գտել է, որ Հայաստանը չի ապահովել նրա հոր՝ պետությունից փոխհատուցում պահանջելու իրավական հնարավորություն։