Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Օտարերկրյա միջամտությունը ռեգիոնում ավելի է բարդացնում լարվածությունը. Իրանի ԱԳ (տեսանյութ)

Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափով: ՌԴ գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նա առաջարկել է Թեհրանում հանդիպում անցկացնել այս ձեւաչափով, որը ենթադրում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությունը։

Նա ընդգծել է, որ շարունակվող լարվածությունը ձեռնտու չէ Հայաստանին ու Ադրբեջանին, և անհրաժեշտ է շարժվել խաղաղություն և կայունության ճանապարհով:

Իրանի ԱԳ նախարարը դեմ է արտահայտվել տարածաշրջանային գործընթացներին արտաքին միջամտությանը եւ շեշտել ՝ Հարավային Կովկասում որևէ պատրվակով գեոպոլիտիկ փոխություն իրենց համար անընդունելի է: