Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ
A A
Հասարակություն

Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի հյուսիսային հատվածում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 255 հազար բնակչություն ունեցող Սարի քաղաքից 161 կմ հյուսիս-արևելք և 244 հազար բնակչություն ունեցող Գորգան քաղաքից 56 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Պակիստանում։