Բացել լրահոսը Փակել լրահոսը
911
A A
Հասարակություն

Այրվել է կցորդիչով բեռնատար

Մարտի 22-ին, ժամը 17:27-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին այրվում է կցորդիչով բեռնատար:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 155-րդ կմ-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։31-ին, մարվել՝ 19։26-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը. տուժածներ չկան