A
A
Հայաստանը պարտությունով մեկնարկեց կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստանում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։
Հայաստանից առաջինը ռինգ մտավ Եկատերինա Սիչևան։ Մեր 54 կգ քաշային մարզուհին նախնական փուլում 0։4 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆինե Մանչինիին և դուրս մնաց հետագա պայքարից:
Այսօր մերոնցից հանդես կգա Էլիդա Քոչարյանը (60 կգ): Նրա մրցակիցն է սլովակ Միրոսլավա Ջեդինակովան:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը Հայաստանից մասնակցում են 6 բռնցքամարտիկ։