Հայաստանը լրիվ կազմերով հանդես կգա ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 15-23-ը Երևանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։
Այդ կապակցությամբ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նաև երևանյան առաջնության կազմկոմիտեի ղեկավարն է, ասաց, որ վաղը Հյուսիսային պողոտայում կսկսի գործել հետհաշվարկային ժամացույց։
Մրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել 40 երկրների մոտ 500 մարզիկ-մարզուհի։ Այսօր երեկոյան վերջնական կհաստատվի բոլոր հայտերը։
Ինչպես նշեց կազմկոմիտեի ղեկավարը, Հայաստանը պատրաստ է հյուրընկալել բոլոր երկրներին, այդ թվում Ադրբեջանին: Ռուսաստանը և Բելառուսը նույնպես մասնակցելու հայտ են ներկայացրել, սակայն նրանց մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի ՄՕԿ-ը։
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտնեց, որ Հայաստանն առաջնությանը հայտավորել է 24 մարզիկ-մարզուհի, քանի որ մեր հավաքականները հանդես կգան ամբողջական կազմերով՝ 10-ական հոգով։ Մնացած չորս մարզիկները կլինեն պահեստայիններ։
Նշենք, Եվրոպայի առաջնության անցկացման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 1,1 միլիարդ դրամ։