Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba (1)
A A
Սպորտ

Հայկ Խլոյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը բրոնզե մեդալ նվաճեց Բուխարեստում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Մեր 97 կգ քաշային մարզիկը նախ սփոփիչ գոտեմարտերում վստահ հաղթեց Լեհաստանի և Թուրքիայի ըմբիշներին, իսկ 3-րդ տեղի համար մրցամարտում առավելության հասավ լիտվացի Մինդաուգաս Վենկաիտիսի նկատմամբ:

Իսկ ահա 67 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում չնայած ոչ-ոքի ավարտեց իսրայելցի Շոն Նադորգինի հետ մրցամարտը՝ 5:5, սակայն պարտվեց վերջին միավորը զիջելու համար:

Այդպիսով, մեր ըմբիշները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 4 մեդալ, 1 արծաթ, 3՝ բրոնզ: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 5-րդ տեղը՝ վաստակելով 105 միավոր: Առաջին տեղը գրավեց Թուրքիան: