Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Ես շատ ցավում եմ, որ այս նիստը փակ էր: Այն, ինչի մասին մենք խոսում էինք, պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո հաճախ հնչած թեմաները շատ հետաքրքիր պատասխան գտան այստեղ»,- այսօր ԱԺ-ում հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ընդդիմությունը շոու որակեց այն ու հեգնեց, որ 71 զորամաս օտարողները, բանակը քանդողները Սեյրան Օհանյանին մեղադրում են զորամաս օտարելու մեջ:

Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ցավով եմ մոտենում ընդդիմության արձագանքին: Ես չեմ կարծում, որ ընդդիմության որեւէ գործողություն վերջին ակցիաներից հետո կարող է ՀՀ ժողովրդին որեւէ բանից շեղել: Իրենք գերագնահատում են իրենց դերը ՀՀ քաղաքական դաշտում»: Ըստ նրա, ընդդիմությունը զուտ դիվիդենտներ է քաղում սահմանի վրա կատարված դեպքերից, բայց եթե բոլոր ընդդիմադիրներին էլ ձերբակալեն, ՀՀ ժողովուրդը չի շեղվի»:

Անդրադարձ է եղել նաեւ այլ հարցերի, մանրամասները՝ տեսանյութում․