
A
A
Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 22-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 ազատ ոճի հուշամրցաշար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այս պահին մասնակցության հայտ են ներկայացրել Մոլդովան, Բելառուսը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Հնդկաստանը: Մրցաշարի բացումն ու եզրափակիչները կկայանան փետրվարի 23-ին, ժամը՝ 12:00-ից:
Հուշամրցաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի Սպորտի վարչության և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ: