A
A
Իրանցի ֆուտբոլիստը հեռացել է ադրբեջանական ակումբից
Աջակցիր «Ա1+»-ինԻրանցի ֆուտբոլիստ Պեյման Քեշավարզը հեռացել է ադրբեջանական «Քյափազ» թիմից:
«Այնպես ստացվեց, որ ես ստիպված եղա հեռանալ և վերադառնալ Իրան։ Ինչ-ինչ պատճառներով չկարողացա մնալ «Քյափազում»: Հիմնականը ընտանեկան խնդիրներն էին, որոնց մասին ես զրուցել եմ ակումբի ղեկավարության հետ և համաձայնության եկել իմ հեռանալու մասին։ Հակառակ դեպքում ես կմնայի թիմում։ Ես առաջարկներ ունեմ, բայց, հավանաբար, մոտ ապագայում չեմ վերադառնա Ադրբեջան», - ասել է Քեշավարզը։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի արդյունքում սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, երկու հոգի վիրավորվել է։ Երեկ Իրանից տարհանվել են դեսպանատան աշխատակիցները: