Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (9)
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմը հավաքներ կանցկացնի Օլիմպավանում

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքական հունվարի վերջին տասնօրյակում ուսումնամարզական հավաք կանցկացնի մայրաքաղաքի Օլիմպավանում: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հունվարի 31-ից փետրվարի 4-ը տեղի կունենա Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն նաև կանայք: Մեկշաբաթյա հանգստից հետո կանանց հավաքականը դարձյալ ուսումնամարզական պարապմունքներ կանցկացնի Օլիմպավանում: Երկրորդ հավաքին կմասնակցեն նաև երիտասարդական թիմի չորս մարզուհիներ, որոնք պետք է մասնակցեն Երևանում անցկացվելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մարտի 15-31-ը Նյու Դելի քաղաքում կմասնակցի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, իսկ հունիսին՝  Եվրոպայի ամառային մարզական երրորդ խաղերին, որտեղ խաղարկվելու են 2024թ օլիմպիական խաղերի առաջին ուղեգրերը: