Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ashxarh
A A
Սպորտ

Մեսին, Մբապեն և Հալանդը՝ միևնույն թիմում

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2022 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմը: Այդ մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Ահա աշխարհի հավաքականի կազմը՝ ըստ IFFHS-ի.

Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա (Բելգիա, «Ռեալ» Մադրիդ)

Պաշտպաններ՝ Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա, «Լայպցիգ»), Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, «ՊՍԺ»), Վիրջիլ վան Դեյկ (Նիդեռլանդներ, «Լիվերպուլ»), Ալֆոնսո Դևիս (Կանադա, «Բավարիա»):

Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ» Մադրիդ), Կևին դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»), Լիոնել Մեսի (Արգենտինա, «ՊՍԺ»):

Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե (Ֆրանսիա, «ՊՍԺ»), Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ» Մադրիդ), Էրլինգ Հալանդ (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի»):

Հավելենք, որ աշխարհի խորհրդանշական հավաքականում երեքական ներկայացուցիչ ունեն իսպանական «Ռեալն» ու ֆրանսիական «ՊՍԺ»-ն, երկու՝ անգլիական «Մանչեսթեր Սիթին»: Վերը նշված 11 ֆուտբոլիստներից 2022թ աշխարհի առաջնությանը չեն մասնակցել Կարիմ Բենզեման ու Էրլինգ Հալանդը: