A
A
Ֆրանսիայի ՖՖ 81-ամյա նախագահը մեղադրվել է սեռական ոտնձգության մեջ և հեռացվել պաշտոնից
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Նման որոշում ընդունվել է այսօր կայացած ՖՖՖ գործկոմի արտահերթ նիստում, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ֆլորենս Հարդունը նույնպես հեռացվել է աշխատանքից։ Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կազմակերպության փոխնախագահ Ֆիլիպ Դիալոն։
81-ամյա Լե Գրեն վերջին շրջանում Զինեդին Զիդանի հասցեին կատարած արտահայտության համար հայտնվել էր քննադատությունների տարափի տակ։ Բացի այդ, ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, ֆուտբոլային գործակալ Սոնյա Սյուիդը նրան մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ