Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Նախորդ տարի Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է  2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների՝ դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վիճակագրությունը:
 
Ըստ աղբյուրի՝ 2022թ. դեկտեմբերին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար մարդ, ինչը գերազանցում է 2021թ. նույն ամսվա ցուցանիշը` 67 հազար մարդ:
 
Այս տարի երկրորդ անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 130.429 այցելություն (2019 թվականի դեկտեմբերին` 110.685 այցելություն):
 
 Նախնական տվյալներով՝ 2022 թվականին ունեցել ենք 1,67 մլն զբոսաշրջիկ։