«Հայաստանի ներկայացուցիչները կարծես թե վազում են արդեն թռչող ինքնաթիռի հետեւից». «Առերեսում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով Ադրբեջանին պարտավորեցնել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։
Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն իսկ հայտարարել է, թե իրենց չեն հետաքրքրում միջազգային արձագանքները և կշարունակեն իրենց քայլերը: «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այս առնչությամբ ասաց. «Միջազգային ճնշման մասին խոսելիս նախ պետք է հստակեցնենք, որ ինչպիսին Հայաստանի կողմից դիմումներն են, դրանցից մոտավորապես մի քիչ ավելի թույլ էլ արձագանքն է: Ես տարիներ շարունակ պնդում եմ, որ այն, ինչ անում է Ադրբեջանը՝ ունի մեկ անուն՝ ցեղասպանություն: Եվ այսօր Լաչինի միջանցքի փակումը… ցեղասպանության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածը հստակ ասում է՝ եթե մարդկային մի խմբի համար միտումնավոր ստեղծվում են այնպիսի պայմաններ, որոնք նպատակ ունեն մասնակի կամ ամբողջովին ոչնչացնել նրանց՝ դա եւս ցեղասպանություն է… Ահա Հայաստանի Հանրապետությունը երբեւիցե չի դիմում այդ սահմանման հիման վրա պահանջատիրությամբ: Եվ հակառակը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դա «մարդասիրական աղետ» բնորոշեցին՝ դա բոլորովին այն մակարդակը եւ խոսքը չէ, որ պետք է հնչեր Հայաստանի կողմից»:
Genocide Watch կազմակերպության հետազոտական թիմի ղեկավար Նաթ Հիլն անդրադառնալով միջազգային արձագանքին, նշել էր՝ այսօր նկատելի են ավելի շատ խոսքեր, քան գործողություններ: Հաղորդման մյուս հյուրը՝ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը համաձայնեց այդ գնահատականին. «Ցավոք սրտի, այդ խնդիրը կա, որ միջազգային կառույցները, ինչպես նաեւ միջազգային իրավական համակարգը չի կարողանում գործիքակազմ կիրառել պրակտիկ դաշտում ու շատ բան անհնար է իրականացնել: Ու սա լավ հնարավորություն է բացում մեր թշնամիների համար, որոնք շատ լավ օգտվում եզու նշում էլ են, ինչպես Ալիեւը, թե իրենց համար բացարձակ կապ չունի: Նրանք տեսել են միջազգային հանրության «արձագանքը» 2020-ի պատերազմից հետո. Չնայած բազմաթիվ էին օրինակները, թե միջազգային քանի կոնվենցիաների պահանջներ են խախտել, նաեւ, որ իրենք էին այդ ագրեսիան սանձազերծել եւ այլն՝ բացարձակ որեւէ պատասխանատվություն չեղավ: Իսկ բոլորս էլ գիտենք, որ պատասխանատվության բացակայությունը հանգեցնում է նման սադրանքների եւ ագրեսիայի կրկնության»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝