Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik 29.12.
A A
Սպորտ

«Փյունիկի» 5 ֆուտբոլիստներ հեռացել են թիմից

 «Փյունիկ» ՖԱ-ի 5 ֆուտբոլիստներ հեռացել են թիմից։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։

Հայաստանի չեմպիոնին հրաժեշտ են տվել պաշտպան Բորիս Վարգան, կիսապաշտպան Նեմանյա Մլադենովիչը, հարձակվողներ Մարյան Ռադեսկին, Ռոբերտ Գեգեդոշը և Ալեքսանդր Կարապետյանը։

Նշենք, որ մինչ այդ «Փյունիկից» հեռացել էին Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզը և սերբ պաշտպան Զորան Գայիչը։

Թիմի կազմն առայժմ համալրել է դարպասապահ Հենրի Ավագյանը։