A
A
ԱՀ առողջապահության նախարարն այցելել է հիվանդանոցներ և բուժկետներ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 24-ին և 25-ին ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է Մարտակերտի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, ինչպես նաև տեղամասային հիվանդանոցներ և բուժկետներ։
Գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել է բուժհիմնարկներով և ծանոթացել շենքային պայմաններին, իրականացվող բժշկական հնարավորություններին, սարքավորումների հագեցվածությանն ու դեղորայքային ապահովվածությանը։
Այցերի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ նաև բուժանձնակազմների հետ, որոնց ընթացքում գործադիր տնօրենները ներկայացրել են բուժհիմնարկների գործունեությունը։ Նախարարը լսել է նրանց կողմից բարձրացված հարցերը, քննարկվել են առկա խնդիրներն ու լուծման տարբերակները։
Նախարար Սամվել Ավետիսյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականեր բուժհիմնարկների բնականոն աշխատանքների բարելավման ուղղությամբ և հավելել, որ նմանատիպ այցերը կկրեն շարունակական բնույթ։
Այս մասին հայտնում է Արցախի ԱՆ-ը։