A
A
Լաչինի միջանցքի անհապաղ բացման վերաբերյալ միջազգային փոխհամաձայնություն կա. Միրզոյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառումներ է կատարել` անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի փակման հարցով քննարկումներին։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային ուժեղ և միանշանակ կոնսենսուսի մասին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի»,- ասվում է նախարարի գրառման մեջ։
Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնում ՄԱԿ-ի ԱԽ անդամներին իրենց դիրքորոշման համար. «Հայաստանը գնահատում է ՄԱԿ ԱԽ անդամների արդար և սկզբունքային դիրքորոշումը»։