A
A
Չնայած դժվարություններին ես շատ ոգևորված եմ, որովհետև տեսնում եմ կամք մարդկանց մոտ․ Ռ․ Վարդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք արդեն հասկանում ենք, որ ոնցա պետք ապրել նոր իրավիճակում բայց մյուս կողմից աշխատանքները մենք շարունակում ենք։ Ասեմ, որ չնայած էդ դժվարություններին ես շատ ոգևորված եմ, որովհետև տեսնում եմ, որ մարդկանց կա կամք և պատրաստություն հանգիստ անցնել էս իրավիճակից, չկա խուճապ»։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆբ-ի իր էջում ուղիղ եթեր է դուրս եկել։
«Երեկ պատգամավորների հետ գնացի Մարտակերտ եւ հանդիպումներ ունեցա: Շատ կարեւոր է իմ համար, ես լիցքավորվել եմ էներգիայով` տեսնելով մարդկանց վերաբերմունքը այն իրավիճակին, որ մենք բոլորս գտնվում ենք: Մենք ունեցանք հնարավորություն շփվելու շատ բարդ եւ ծանր հարցերի մասին եւ չկար խնդիր, բոլորը պատրաստ էին ամեն ինչի, դա էր ամենակարեւորը»,- ասաց նա: