Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Խաղաղության կուսակցությունը մենք ենք, այդպիսին ենք եղել ի սկզբանե. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

«Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանակի ակնկալիքով՝ որպես Հայաստանին ինքնիշխան խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը։

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ առաջիկա ընտրությունների առանցքային թեման խաղաղությունն է, սակայն իշխանությունների ներկայացրած «խաղաղության օրակարգը» նա որակում է որպես խարդախություն՝ նշելով, որ իրական խաղաղություն չկա, քանի դեռ պայմանագիր չի ստորագրվել, գերիները չեն վերադարձվել, և պահպանվում են սպառնալիքները Ադրբեջանի կողմից։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունը փորձում է «մենաշնորհել» խաղաղության թեման, մինչդեռ իրենց քաղաքական ուժը հանդես է գալիս «ինքնիշխան խաղաղության» մոդելով՝ կարևորելով հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց առանց զիջելու Հայաստանի ինքնիշխանությանը, ներքին հարցերին և պետական հիմքերին։