Բացել լրահոսը Փակել լրահոսը
ավտոշուկա5
A A
Տնտեսություն

Տրանսպորտային միջոցների ներմուծում իրականացնող անձինք կազատվեն ավելորդ վարչարարությունից

Տրանսպորտային միջոցների ներմուծման ոլորտի զարգացմանը և այդ ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում՝ տրանսպորտային միջոցների ներմուծում իրականացնող (ֆիզիկական և իրավաբանական) անձինք կազատվեն  ավելորդ վարչարարությունից և անհարկի ֆինանսական կորուստներից: Համապատասխան որոշումը ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։

Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսազերծումը չի իրականացվում ՀՀ սահմանին՝ ներմուծման ժամանակ, այլ դա իրականացվում է ՀՀ սահմանից հեռու, այլ բնակավայրերում (օրինակ՝ Սիսիան, Գյումրի քաղաքներում, իսկ կազմակերպությունների կողմից տ/մ-ի ներմուծման դեպքում՝ Երևան քաղաքում), ինչից հետո նոր միայն տրանսպորտային միջոցը մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստանում է «Ժամանակավոր» համարանիշ։  Շատ հաճախ ՀՀ ներմուծվող տ/մ-ները սահմանից մինչև մաքսային ձևակերպման վայրեր հասցնելու համար ստիպված են լինում օգտվել ավտոտարհանիչների ծառայությունից, իսկ ներմուծողները ստիպված են լինում ավտոտարհանման համար վճարել բավականին մեծ, հաճախ կամայական և ոչ ողջամիտ գումար, նույնիսկ այն պարագայում, երբ տ/մ-ն սարքին վիճակում է և հնարավորություն ունի վարելու միջոցով հասնել մաքսային ձևակերպման վայր։

Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ սահմանին մաքսային մարմիներին լիազորել ՀՀ ներմուծվող և պետական գրանցման ենթակա տ/մ-ներին «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացնելու իրավասությամբ։