Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեֆիլյան
A A
Քաղաքականություն

Տեղեկություն ունեմ, որ Ռուբեն Վարդանյանը ձեռք է բերել Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության որոշ մասնաբաժին․ Սեֆիլյանը

Հատված՝ ԱԺԲ անդամ Ժիրայր Սէֆիլյանի երեկվա հարցազրույցից․

«Տեղեկություն ունեմ, որ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գործուղման օրերին Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունում տեղի է ունեցել բաժնեմասերի առուվաճառք, և Ռուբեն Վարդանյանը որոշ մասնաբաժին է ձեռք բերել:

Հետաքրքրքիր է, որ այս մարդը գնում է Արցախ, դառնում պետնախարար, զուգահեռաբար, այնպիսի ծրագրի փայաբաժին ձեռք բերում, որը կոչված է թունավորելու մեր երկիրը: Բայց ես վստահ եմ, որ այս անգամ ևս Ամուլսարի հանքի շահագործում թույլ չենք տալու: Այս տեղեկությունը դնում եմ շրջանառության մեջ, որպեսզի մարդիկ իմանան, թե իրականում ում հետ գործ ունեն:

Ինչպե ՞ս կարող է սրտացավ մարդը մասնակից դառնալ իր հայրենիքը անապատացնելու, ժողովրդին տեղահանելու և թունավորելու ծրագրին: Ու ընդհանրապես, ինչպե ՞ ս կարող է այդ մարդը օգուտ տալ հայ ժողովրդին»: