A
A
Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա. ՀԾԿՀ-ն ընդունեց նախագիծը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,42 դրամով` 200 դրամից դառնալով 208,42 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում միաձայն ընդունեց ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը։
Երբ հանձնաժողովի որոշումն իրավական ուժ ստանա, կառավարությունը համապատասխան որոշմամբ կսուբսիդավորի սահմանվելիք սակագների տարբերությունը:
Այսինքն` սպառողի համար սակագնի փոփոխություն չի լինի: