
A
A
Ջերմաստիճանը նվազելու է
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև:
Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: