A
A
Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանում ՀԱՊԿ-ի դեմ բողոքի ակցիաներին
Աջակցիր «Ա1+»-ինԼիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամության դեմ Երևանում անցկացված բողոքի ակցիաներին։ «Պուտինի Երևան այցի դեմ բողոքող հայերը ինձ հիշեցնում են 1990 թվականին Գորբաչովի՝ Վիլնյուս այցի դեմ բողոքող լիտվացիներին։ Այդ օրը մեզանից հազարավորները ցույց տվեցին, որ դրոշները, պաստառներն ու երգերը կարող են վանել բռնապետերին, որոնք փորձում են խլել մեր ազատությունը»,- գրել է Լանդսբերգիսը։
Թարգմանությունը Factor.am-ի
Armenians protesting Putin's visit to Yerevan remind me of Lithuanians protesting Gorbachev's visit to Vilnius in 1990. That day thousands of us showed that flags, banners and songs can repel dictators who try to take our freedom.
— Gabrielius Landsbergis🇱🇹 (@GLandsbergis) November 23, 2022