Բացել լրահոսը Փակել լրահոսը
_127571257_75d5f54e-3e05-4fc5-ba43-05a09497f708.jpg
A A
Քաղաքականություն

Շոյգուն հրաման է տվել զորքերը դուրս բերել օկուպացված Խերսոնից

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի զեկույցից հետո հրաման է տվել սկսել ռուսական զորքերի դուրսբերումը Խերսոնից, որը գրավվել էր ներխուժման առաջին օրերին, Դնեպրի ձախ ափին: Այս մասին տեղեկացնում է ԲԲՍ-ին։
 
«Համակողմանի գնահատելով իրադրությունը՝ առաջարկվում է պաշտպանությունն իրականացնել Դնեպր գետի ձախ ափից։ Հասկանում եմ, որ հեշտ որոշում չէ, բայց միևնույն ժամանակ, մենք պահպանում ենք ամենակարևորը՝ մեր զինծառայողների կյանքն ու զորախմբերի անվտանգությունը։ Բացի այդ, կազատվեն միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել այլ ուղղություններով»,-զեկուցել է Սուրովիկինը, որից հետո Շոյգուն տվել է իր համաձայնությունը:

«Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր գետով»,-հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարը: