Բացել լրահոսը Փակել լրահոսը
311669532_532021155412998_5145464063014660601_n
A A
Քաղաքականություն

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը պետք է արտացոլված լինեն քաղաքական և իրավական փաստաթղթերում. Սերժ Սարգսյան

 
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին: Այս մասին հայտնում են Երորրդ նախագահի գրասենյակից:
 
Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր։
 
Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետական կուսակցության դիրքորոշումները նշված հարցերի վերաբերյալ։
 
Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում։