A
A
Հայաստան կժամանի ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարության հրավերով հոկտեմբերի 21-21-ը ԵԱՀԿ-ն Հայաստան է ուղարկելու կարիքների գնահատման խումբ։
«Այցի նպատակը որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատումն է` ԵԱՀԿ մանդատի ու փորձի հիման վրա` կառույցի համապարփակ անվտանգության կոնցեպցիայի շրջանակներում։
ԵԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչներից ու միջազգային փորձագետներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող շրջաններ ու տեղում խորհրդատվություն կանցկացնի համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի և միջազգային գործընկերների հետ», - ասվում է ԵԱՀԿ հաղորդագրությունում։