Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Քաղաքականություն

Հայաստանը ջախջախելու համար ձեռք բերվող իսրայելական մահաբեր զենքը չէր կործանում ՌԴ-Իսրայել հարաբերությունները․ Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևը այսօր՝ ավելի վաղ, սպառնացել է Իսրայելին՝ Ռուսաստան-Իսրայել միջպետական հարաբերությունների փլուզմամբ։

Պատճառը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրանական արդադրության անօդաչու սարքերի զանգվածային կիրառման վերաբերյալ անհերքելի ապացույցների ի հայտ գալուց հետո Իսրայելի Սփյուռքի հարցերով նախարարի հայտարարությունն է այն մասին, թե ժամանկն է մտածել Ուկրաինային զենքի մատակարարումների մասին։

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևը Իսրայելին սպառնում է միջպետական հարաբերությունների փլուզմամբ։

Միայն հիշեցնեմ՝ Մեդվեդևն այն նախագահն է, ում օրոք 2010 թվականից սկսած, Ադրբեջանը սկսեց Ռուսաստանից ձեռք բերել միլիարդավոր դոլարների հասնող սպառազինություն, ում օրոք Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրեց հարձակողական սպառազինության և ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը Իսրայելից։

Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանին մատակարարվող զենքը որևէ կերպ չէր սասանում ՌԴ-Իսրայել հարաբերությունները, որևէ կերպ չէր շոշափում Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները։ Արցախը, Հայաստանը ջախջախելու համար ձեռք բերվող իսրայելական մահաբեր զենքը չէր կործանում ՌԴ-Իսրայել հարաբերությունները։

Ամեն օր, Հայաստանի օրինակով, աշխարհը պետք է տեսնի ու համոզվի, թե ինչպիսի գործընկեր ու դաշնակից է Ռուսաստանը։ Ամեն Աստծո օր պետք է մատնացույց անել, թե որքան կործանարար հետևանքների են հանգեցնում Մոսկվայի հետ հարաբերությունները, այն էլ դաշնակցային»։