Բացել լրահոսը Փակել լրահոսը
246139
A A
Քաղաքականություն

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել մի շարք հարցերի, այդ թվում` երկկողմ օրակարգի վերաբերյալ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Հիշեցնենք, ավելի վաղ Իրանի նախագահը պատրաստակամություն էր հայտնել իր հնարավորություններն օգտագործել ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար, իսկ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Թեհրանը պատրաստ է հարթակ և միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական հարբերությունների կարգավորման համար