Երևանում՝ Բաշինջաղյան փողոցի ավտոտնակներից մեկում, հայտնաբերվել է տղամարդու դի․ Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 00։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 8-րդ շենքի մոտակայքում կառուցված ավտոտնակի ներսում գտնվող քաղաքացին տևական ժամանակ է չի արձագանքում թակոցներին և հեռախոսազանգերին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները բացելով ավտոտնակի դուռը, հատակին հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Արսեն Պ․-ն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է շմոլ գազը։ Սակայն այդ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականության, թե ոչ՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։