Չեզոք լինել հնարավոր է, նույնիսկ այսօր․ Շվեյցարիայի նախագահ
Աջակցիր «Ա1+»-ինՊատերազմող մոլորակում ինչպես է Շվեյցարիան կարողանում մնալ չեզոք։
Չեզոքությունը Շվեյցարիայի ինքնության մի մասն է,- ԵԽԽՎ ամբիոնից հայտաարեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ինյացիո Կասիսը ՝ պատասխանելով պատգամավորի հարցին՝ ինչպես է չեզոքությունն օգնել Շվեյցարիային՝ նպաստել Եվրոպայում կամ այլուր հակամարտությունների լուծմանը։
Չեզոքությունը միջազգային իրավունքում պատերազմող կողմերին ռազմական օգնություն ցույց չտալու, այլ պետությունների միջև մղվող պատերազմներին չմասնակցելու արտաքին քաղաքական կուրս է։ Դեռեւս 1895 թ-ին է Վիեննայի կոնգրեսում Շվեյցարիան հռչակվել չեզոք պետություն։
Նախագահը հիշեցնում է՝ Շվեյցարիան ընդունել է չեզոքության այն մոդելը, որը թույլ չի տալիս զորք կամ զենք արտահանել պատերազմող երկիր։ Կարող էին այլ տարբերակ ընտրել, երբ զենք կարողանային մատակարարել հակամարտող երկու երկրին էլ, բայց ընդունել են լրիվ չեզոք մոդելը։
Չեզոքության սրանով չի սահմանափակվում։ Այն նաեւ ենթադրում է, որ երկրի տարածքով չի կարող անցնել այլ երկրի զորք ու զինամթերք։ Երկիրը չի կարող միանալ ռազմական դաշինքի, և այլն։
Ինյացիո Կասիսն ասում է՝ այդ պարտավորությունները խստորեն հարգվում են Շվեյցարիայի կողմից․
«Շնորհիվ չեզոքության՝ մենք 500 տարուց ավելի պատերազմի մեջ չենք ներգրավվել։ Հայտնի է՝ մենք պատերազմ չենք սկսում և չենք մասնակցում պատերազմի։ Սա է պատճառներից մեկը, թե ինչու է մեր մարդասիրական ավանդույթը այդքան հայտնի և հարգված աշխարհում, քանի որ մարդիկ գիտեն, որ մենք երբեք չենք մասնակցում որևէ ռազմական հակամարտության, որտեղ էլ լինի՝ Աֆրիկայում, Ասիայում, Հարավ-արևելյան Ասիայում կամ այլ տեղ»։
Չեզոքություն կարողանում են պահել նաեւ մեր օրերում։
« Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումով մենք չխախտեցինք չեզոքության օրենքները։ Սա բացարձակապես հնարավոր է , հնարավոր է նաև լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ու այդ համատեղել չեզոքության հետ։
Բայց չեզոքություն չի նշանակում անտարբերություն։ Մենք պետք է որոշումներ կայացնենք՝ ցույց տալու համար, թե ինչ արժեքներ ենք պաշտպանում և ինչ ենք պատրաստ անել»,- ասաց Շվեյցարիայի նախագահը։
Ըստ նրա, իրենք պատրաստ են աջակցել պատերազմի հետեւանքների վերացմանը՝ տարածքների ականազերծում, ծառայությունների մատուցում, փախստականներին՝ աջակցություն։