Բացել լրահոսը Փակել լրահոսը
20221010_102850
A A
Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական լարվածությունը այսօր կքննարկվի ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ այսօրվա երկրորդ կեսին կքննարկի «Ռազմական գործողությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև, ներառյալ հարվածները՝ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին» որպես ընթացիկ հարց։ Իսկ հրատապ հարց է քննարկվելու «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի քաղաքական հետևանքները»։

Այս մասին քիչ առաջ որոշում է ընդունել ԵԽԽՎ-ն՝ սկսելով աշնանային նստաշրջանը։

ԵԽԽՎ  նախագահ Թինի Կոքսը բացման խոսքում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներին կոչ արեց այս հարթակն օգտագործել խնդիրները լուծելու համար։

«Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ հարվածներ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին» թեմայով զեկուցող է նշանակվել ԵԽԽՎ պատվիրակ Փոլ Գավենը։