Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արտակ Զաքարյան
A A
Քաղաքականություն

Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքն պետք է նաև Արևմուտքին, բանակը, ռուսներն ու պարսիկները կտրուկ դեմ են․ Արտակ Զաքարյան

«Իշխանության մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Նիկոլը համաձայն է միջանցք տալ իր հովանավոր թուրքերին»․ գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

« Այդքան տարածքներ դավադրաբար հանձնելուց հետո միջանցքն ինչու՞ չպետք է տա:

Պրոբլեմը ՀՀ Սահմանադրության ու «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջներն են: Ադրբեջան-Նախիջևան միջանցքի հարցն առաջ է բերում ՀՀ տարածքների փոփոխություն` հետևաբար պետք է դրվի հանրաքվեի: Նիկոլը վստահ է, որ հանրաքվեն մերժելու է այդ ապազգային դավադրությունը` առաջ բերելով իր իշխանազրկման նոր ալիք: Իսկ պատերազմով չի կարողանում հանձնել միջանցքը, որովհետև  բանակը, ռուսներն ու պարսիկները կտրուկ դեմ են:

Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա` հայկական կողմից չվերահսկվող միջանցքն օդ ու ջրի պես պետք է նաև Արևմուտքին»,-գրել է նա: