Բացել լրահոսը Փակել լրահոսը
քառակողմ
A A
Քաղաքականություն

Հայկական կողմի՝ հաղորդակցությունների ապաշրջափակման առաջարկին Ադրբեջանը դրական պատասխան չի տվել․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առնչությամբ։ 
 
«Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել։ Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը լիովին հարգելով»,–գրել է Փաշինյանը  թվիթերում։