Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_1 (4)
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ

Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի՛ քույրեր եւ եղբայրներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրն է, որը Հայաստանի Հանրապետության տոնացույցը համալրել է մեկ տարի առաջ:

Ձեր ավանդույթներով, մեր երկիրը շենացնելու պատրաստակամությամբ եւ դժվարությունները հավասարապես կիսելու սրտացավությամբ եղել եւ մնում եք մեր մեծ ընտանիքի անդամը:

Փոքրաթիվ, բայց մշակութային բազմազանությամբ մեր երկիրը հարստացնող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միասին ապրելու եւ համերաշխության լավագույն օրինակն են:

Շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ Հայաստանն իրենց հայրենիքը համարող եւ սիրող մեր այլազգի քույրերին եւ եղբայրներին: Մենք գնահատում եւ հիշում ենք ձեր պապերի, զավակների սխրանքներն ու անձնազոհությունը, միշտ ձեր կողքին ենք, դրանում կասկած լինել չի կարող: